Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |     |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ինչո՞վ է Ձեր երկրորդ կեսը գրավել ձեր սիրտը.
 
 
Հարցումների արդյունքներ
 
Հայկական ավանդական հարսանիք (16)
"Աղի բլիթի զորությունից" (35)
Կանաչ, կարմիր խնձորներ (51)
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ (20)
Տեառնընդառաջ (17)
Պսակադրություն (9)
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում (3)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (7)
Խոսքկապ (11)
Նշանդրեքի բեմական տարբերակը (11)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (18)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (17)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (32)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (2)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (12)
Դյուժևի շքեղ հարսանիքը (16)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (17)
Վարպետը և Շուշիկը (10)
     
 

Հոդվածներ

   
ԵՍ սիրում եմ ՔԵԶ  
   

                                                                                               Նյութը` Ալինա Դերձյանի

Միջնադարում ապրող ազատամիտ այդ եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով, նպաստել սիրահարների միասնությանը: Նա կատարում էր գաղտնի պսակադրություններ այն դեպքերում, երբ եկեղեցին պաշտոնապես դեմ էր լինում դրանց: Բնականաբար, կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չէր կարող վրիպել (լրտեսական ցանցը լավ էր աշխատում): Նրա գործունեությունը բացահայտվեց և Եպիսկոպոսին մահապատժի ենթարկեցին: Արդարացի լինելու համար նշենք, որ հենց նույն եկեղեցին հետագայում նրան սրբերի շարքում դասեց: Դե, դա նորմալ երևույթ է: Սկզբում մարդուն պախարակում են, քանի որ ի վիճակի չեն ընկալելու նրա արարքների իրական իմաստն ու նշանակությունը: Բայց հենց նա մեռնում է, հանկարծ հասկանում են, որ իրենց կողքին հրաշք էր ապրում ու սկսվում են հետմահու փառաբանումները: Սուրբ Վալենտինի նմանների ալտրուիզմի արդյունքն է, որ այսօր մարդիկ ինչ-որ չափով ընդունում են այն գաղափարը, որ Սերն առաջնային է մնացած զգացմունքներից, որ այն վեր է ցանկացած քաղքենիական բարոյականությունից կամ կաստայական տարբերություններից: Դարերի ընթացքում մարդիկ միայն մեկ «կախվածություն ունեն, որի դեմ անզոր են կրոնները, կուսակցությունները, քաղաքականությունն ու տնտեսական վայրիվերումները: Դրա մասին խոսում են բոլորը համոզված լինելով, որ դրա լավագույն գիտակ են, իրականում Սիրո մասին դատողություններն այնքան անվերջ կարող են լինել, որքան տիեզերքն է: Սերն այն հոգեվիճակն է, երբ մեր սրտում նիրհող հնարավորություններն արթնանում են ու մենք ընդունակ ենք անհնարինն իրականություն դարձնել, երբ կարող ենք պայծառ գույներով ներկել մեզ շրջապատող աշխարհն ու ավելի բարի : Սիրահարված մարդն իր ներկայությամբ արդեն դրական լիցքերի անսպառ աղբյուր է: Նրա ներկայությամբ բոլորն էլ իրենց լավ են զգում, վարակում նրանց կենսախնդությամբ ու լիաթոք ապրելու ցանկությամբ: Սերն ամենաանկանխատեսելի զգացումն է, այն գալիս է միայն իրեն հարմար ժամանակ: Նա է որոշում` երբ գալ, բայց ցավոք նրա հեռանալուն մենք էլ ենք երբեմն նպաստում: Գալիս է աղմուկով, ծափ-ծիծաղով, հրավառությամբ, բայց հեռանում է լուռ ու առանց նախազգուշացման: Սերը մի հրեղեն թռչուն է, որին հնարավոր չէ վանդակում պահել կամ վարժեցնել: Նա թույլ է տալիս միայն հիանալ իրենով, իսկ երբ փորձում ես ենթարկել քո օրենքներին` անհետանում է: Կարո՞ղ ես, լիովին վայելիր նրա տված երջանկությունը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք չէ բողոքել կյանքի գորշությունից ու միապաղությունից: Ցավոք, կյանքի իրականությունն այնպիսին է, որ երբ ընդունակ չես սիրելու կամ համարձակություն չունես դրա համար, ապա ձգտում ես հեռու վանել այն կամ, որ ավելի սարսափելի , ոչնչացնել այն: Եկեղեցական դոգմաներն այդ իմաստով բավական մեծ ներդրում են ունեցել միջնադարում: Արդարացի լինելու համար պետք է նշել, որ միջնադարից այնքան էլ հեռու չենք գնացել, չնայած, ինքնահավանորեն մեզ անվանում ենք նոր քաղաքակրթության զավակներ: Հենց մեր “շատ սիրելի” խորհրդային կարգերի հաստատումից ի վեր սկսվեց ամենայն երկնային հերքումը: Աստված չկա, սեր չկա, կա միայն ֆիզիկական գոյություն և բարձր գաղափարախոսություն, համաձայն որի բոլորը հավասար են (այսինքն` միանման, ինկուբատորային, համարձակվի՛ր տարբերվել, անմիջապես քեզ տեղը կդնեն): Ի՞նչ սեր, ի՞նչ բան, առաջնայինը կուսակցության գաղափարներն էին ու հնգամյա պլանի գերակատարումը: Ռուսական հեռուստաալիքներից մեկով մի վավերագրական ֆիլմ ցուցադրվեց, որը պատմում էր այն մասին, թե ինչպես էին խորհրդային պետության ստեղծումից անմիջապես հետո գիտնականները փորձում գտնել մարդու բանաձևը: Գտնել հնարավորություն, որ կարողանան ստանալ էմոցիաներից զուրկ, ամրակազմ, երկարակյաց մարդիկ, ամենակարևորը` անսահման աշխատունակ մարդ:
Այս ցնորական գաղափարն իրականացնելու համար հետազոտություններ էին տարվում մարդկային ներքին օրգանները մետաղական համաձուլվածքներից պատրաստված օրգաններով փոխարինելու ուղղությամբ:
Ինչո՞վ էր սա տարբերվում միջնադարյան ինկվիզիցիայից, բացի տարեթվերից` ոչնչով: Բնականաբար, այդ փորձարկումներն ավարտվեցին անօգուտ լինելու պատճառով:
Գիտնականները հայտնաբերել ու կարողացել են սինթեզել լաբորատոր պայմաններում այն նյութը, որն օրգանիզմում արտադրվելով առաջացնում է երջանկության զգացում, յուրատեսակ էյֆորիա: Այդ նյութը` էնդորֆինը, ոչնչացնում է սթրեսածին հորմոնները: Ապացուցված է, որ սիրահարվելն առողջարար է: Սիրահարվե՛ք և կանցնեն ձեր բոլոր հիվանդությունները կամ, համենայն դեպս, նախկինի պես ուժգին չեն դրսևորվի: Հայտնի են դեպքեր, երբ ծանր և անբուժելի համարվող հիվանդություններն ի չիք են դարձել, կոմայից արթնացել են անհույս հիվանդները միայն այն պատճառով, որ նրանց կողքին են եղել իրենց անհունորեն սիրող մարդիկ: Ինչ-որ մի ուժ պահպանել է նրանց կյանքը: Սենտիմենտալ ընկալումները նման դեպքերում միշտ ավելի ուժեղ են գտնվում և գալիս են այն եզրակացության, որ սերն է եղել տվյալ հիվանդի բուժման ամենակարևոր պատճառը: Նման անհավանական պատմությունների մասին մտածելով` որոշ վառ երևակայության տեր մարդիկ առաջ են քաշել մի այնպիսի գաղափար, որ հնարավոր չէ ադեկվատ համարել: Սիրո հրաշագործ ազդեցությունը գիտական հայտնագործությունների հետ համադրվելով կարելի է հասնել հավերժական կյանքի: Այսինքն, եթե օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում առաջացող "սեր" անունով հիվանդությունը կարող է բուժել մնացած այլ հիվանդություններն, ուրեմն եկեք ընդհանրապես չհիվանդանանք: Կստեղծենք հատուկ հաբեր, որոնք կուլ տալով կունենանք երջանկության զգացում, այսինքն չենք տառապի, սթրեսների մեջ չենք ընկնի, նշանակում է առողջ ու երջանիկ ապրելու բանաձևը գտնված է: Չ՞է որ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ օրգանիզմում արտադրվող հորմոններն են ստեղծում մեր տրամադրությունն ու ցանկությունները: Ի դեպ, նման դեղահաբերի փորձնական քանակության արտադրման դեպք եղել է, բայց զանգվածային արտադրության մասին խոսք դեռ չկա: (Աշխարհի բոլոր ալքիմիկոսները, որ երիտասարդության էլիքսիրի հայտնաբերման համար տարիներ էին անցկացնում լաբորատորիաներում, այս գաղափարի հայտնվելու պատճառով երևի շուռումուռ են եկել դագաղների մեջ): Բնականաբար, այդ դեղահաբերը կարող են ցավազրկող կամ հալյուցինացիաներ առաջացնող նյութեր պարունակել, բայց սեր առաջացնել չեն կարող: Աբսուրդային այս մտքերը հայտնվել են երևի այն օրվանից ի վեր, երբ առաջին անգամ մարդը զգաց անպատասխան սիրո տառապանքը: Այդ ցավը չզգալու համար դիմում են տարբեր հնարքների` ալկոհոլ, թմրանյութեր, կրոնական ֆանատիզմ և այլն: Չենք կարողանում հասկանալ մի պարզ բան, որ մեր ցավի դարմանը հենց մեր մեջ է: Այսինքն, իրական սերը չի կարող ցավ պատճառել, իսկ այն, որ ստիպում է տառապել անկասկած կապված է սիրո հետ շաղախված մեր ինչ-ինչ ցանկությունների չկատարման հետ: Եթե կարողանանք սիրել անմնացորդ, առանց պահանջներ ներկայացնելու ու սպասելիքներ ունենալու, ապա ապրած երջանկությունը երևակայածից ավելի մեծ կլինի, ավելի մեծ, քան մեր ցանկությունների իրականացման արդյունքում ապրած բավարարվածությունը, կրկնում եմ` բավարարվածությունը: Դա նույնն է, որ նրբահամ խորտիկների սիրահար համադամասերին առաջարկեք խանձված ու անալի շիլա: Կյանքում կան երևույթներ, որոնք կոմպրոմիս չեն ընդունում: Եթե սիրո փոխարեն դուք ունեք դրա դժգույն նմանակումն, ապա բոլորովին էլ երջանիկ չեք լինի: Գեղեցկուհի կին ու մի քանի սիրուհի ունեցող տղամարդը, միևնույն է, ներքուստ դժգոհ է, քանի որ իր զգացածը լավագույն դեպքում սեռական կապերի քանակից հպարտություն կարող է լինել: Իրականում, եթե մարդու կյանքում սեր չկա, նա նմանվում է մի անհասկանալի էակի, որի կյանքը պտտվում է ուտել-քնել-բազմանալ-պաշտպանվել փակ շրջանի ներսում: Այս արտահայտությունը կարող է շատ կոպիտ թվալ, բայց, եթե սթափ, առանց էմոցիաների ու երկրային չափանիշներով նայենք մեր կյանքին, այն իսկապես այդպիսին է սիրո բացակայության դեպքում: Մարդն ընդունակ է էրոտիկ զգացողություններ ապրել, բայց դա դեռ չի կարելի սեր անվանել: Դա կարող է լինել հրապուրանք կամ սեռական ցանկություն, իսկ մենք, հակված լինելով ամեն ինչ չափազանցնել, հաճախ սեր բառով ենք կոչում այն, ինչն ընդամենը արյան մեջ տեստոստերոնի և էստրոգենի որոշակի քանակությունների արդյունք է:
Այնուամենայնիվ, որքան էլ դատողություններ անենք, թե ի՞նչ է սերը` Աստծո պարգև, ճակատագրի ժպիտ, թե ֆիզիկական մարմնի հիվանդագին (սովորականից տարբերվող) վիճակ, երբ մենք երանավետ մշուշի մեջ ենք գտնվում ու սովորական մարդը հանկարծ թվում է հրեշտակային որակներով օժտված արարած, միևնույն է անիմաստ է: Դա մի երևույթ է, որ բարձր է մարդկային տրամաբանությունից: Այն չի կարող ենթարկվել օրինաչափությունների և սահմանումների: Սերն ավելի զորեղ է, քան սովորական սեռական ցանկությունը: Այն միշտ հաղթող է դուրս գալիս բոլոր համեմատությունների ժամանակ: Նրա դեմ պայքարն այնքան անիմաստ է, որքան գետակի հունը ձեռքի ափերով փակելու փորձը: Սերը մարդկանց դրդում է անձուրացության , զոհաբերությունների և այլ` սովորական վիճակում գտնվող մարդու համար անհասկանալի գործողությունների: Սերը Պարիսին դրդեց Հեղիներին փախցնել ամուսնուց, չնայած, որ նա հստակ գիտակցում էր իր քայլի ողջ հնարավոր հետևանքները: Եթե սիրահարված չես եղել, չես հասկանա, թե ինչու էր խենթ Պարիսը, կործանարար պատերազմի սպառնալիքի տակ, գնում այդ քայլին: Հնարավոր չէ բացահայտել, թե ինչ համ ունի օրինական տանձը, եթե դիմացինդ երբեք այն չի կերել, կամ ինչ զգացում է առաջանում ինքնաթիռից դուրս նետվող պարաշյուտիստի մոտ: Այդ` դեպի անդունդ քայլի արժեքը գիտե միայն նա, ով արել է այն: Բնության օրենքներն անգամ այնպես են գործում, որ սերը ոտնահարած մարդը երբեք չի կարող երջանիկ լինել: Իսկ դա ցավոք մարդիկ անում են ամեն քայլափոխի, դավաճանելով սիրած էակին, վախկոտի նման հասարակական կարծիքից ամաչելով իրենց համակած սերը հերքելով, հղիության արհեստական ընդհատմամբ և այլն: Սերն այնքան հզոր երևույթ է, որ իր դոգմաները խարխլել փորձողներին խարույկ բարձրացնող կաթոլիկ եկեղեցին անգամ ընդունեց դա Սուրբ Վալենտինի ծննդյան օրը հայտարարելով բոլոր սիրահարների օր, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան արտահայտել իրենց զգացմունքները "պաշտոնապես": Նույնիսկ ամենաերկչոտներն այդ օրը կարող են խոսել իրենց զգացմունքների մասին, առանց վախենալու, որ չեն ընդունվի: Անկախ տարիքից, այդ օրը մարդիկ սպասում են սիրային երկտողների, բացիկների ու փոքրիկ նվերների: Վալենտինի օրվա առիթով արված ամենաթանկ նվերն արել է մի անգլիացի, իր սրտի սիրուհուն նվիրելով 520.000 ֆունտ սթերլինգի արժողությամբ ադամանդներով զարդարված փողոսկրե գարնիտուր, իսկ հայտնի գիտնական Պիեռ Կյուրին իր սիրելի Մարիային նվիրել է զեկույց "ֆիզիկական ֆենոմենների սիմետրիայի մասին` էլէկտրական և մագնիսական դաշտերի սիմետրիան" վերնագրով: Զեկույցի առաջին էջում գիտնականը գրել է այն բառերը, որ կարելի է համարել նրա առաջին սիրային նամակը` "Մադմուազել Սկլադովսկային հարգանքներով և ընկերաբար": Հանճարեղ գիտնական կամ անչափ հարուստ լինել պարտադիր չէ Սիրո տոնի առթիվ սիրելի էակին ուրախացնելու ձեր նվիրական ապրումները յուրահատուկ ձևով բացահայտելու համար: Այդ օրը կարող եք նվիրել ընդամենը մեկ ծաղիկ, իմաստը նույնն է` "Ես սիրում եմ քեզ": Տոնն իր ուժն է հաղորդում մարդկանց ևս մեկ անգամ հայտարարելով, որ սիրո շնորհիվ ենք ապրում ու սիրելու համար: Այլապես մեր գոյությունն իսկ անիմաստ է դառնում: Համարվում է, որ այդ օրը ծնվածները երջանիկ են սիրո մեջ: Ի դեպ, ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհի համար է նշանավոր այս օրը, քանի որ սկսվում է թռչունների ամուսնական շրջանը, երբ նրանք զույգեր են կազմում: Այս տոնն արևմտյան երկրներից նաև մեզ հասավ ու սիրվեց մեր ժողովրդի կողմից: Հայերն ավելի երջանիկ են այս առումով, քանի որ մենք ունենք նաև Սուրբ Սարգսի տոն, ով բոլոր երիտասարդների հովանավորն է: Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի օրվա հայկական համարժեքը: Բայց, այսպես ավելի լավ է, մենք հնարավորություն ունենք նշել երկու տոներն էլ: Ուրեմն օգտվենք բոլոր հնարավորություններից ու մեր սիրելիներին ասենք այն սրտաբուխ խոսքերը, որոնք այլ դեպքերում ամաչում կամ հարմար առիթ չենք գտնում ասելու: Ավելին, Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի տոներն ընդամենը հիշեցնում են, որ սիրելիներին պետք է միշտ պարուրել ջերմությամբ: Կյանքն այնպիսի շրջադարձեր ունի, որ հնարավոր է չհասցնեք սրտում կուտակվածն արտահայտել: Այնպես որ, մի սպասեք տոնին, ասեք հենց հիմա ձեր ընտրյալին, որ սիրում եք նրան այնպիսիսն, ինչպիսին կա ու սիրում եք առանց պատճառի ու ակնկալիքի: Եվ կկարողանաք ձեր կյանքի ամեն օրը դարձնել տոնական ու չափսոսալ չարտաբերված բառերի, չնվիրված ծաղիկների ու չկայացած գեղեցիկ պահերի համար:


ԱՂԲՅՈՒՐ` "RBA" ԱՄՍԱԳԻՐ
 

Մեկնաբանություններ
Zara 01:35 03.01.2012
 
inch hacheli eeeeeeee

ARMINKA 10:35 12.12.2011
 
EREXEQ ERANI DZEZ VOR UNEQ AMUR @NTANIQ ES DER CHEM GTEL NRAN

KAREN and NELLI 02:30 09.11.2011
 
ՍԵՐԸ ԱՍՏԾՈ ՍՏԵՂԾԱԾ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՆ Է: ԱՅՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՐԳԵՎ Է ՈՒ ՊԻՏԻ ԱՅՆ ԼԱՎ ՊԱՀՊԱՆԵՔ ԹԵ ՉԵ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵԼ ՉԵՍ ԳՏՆԻ ԵՎ ՀՈԳԻՏ ՈՒ ՍԻՐՏԴ ՀԱՎԵՐԺ ԿՏԱՊԱԼՎԻ: ԿԱՐԸՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ, ԿԻԱՆՔԸՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍԵՐԸՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄԵՄ, ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄԵՄ, ԵՍ ՔՈ ՀԱՄԱՐ ԳԺՎՈՒՄԵՄ: ԿԱՐԵՆ ՋԱՆ ԴՈՒ ԿԻԱՆՔՈՒՄ ԱՐԺԱՆԻԵՍ ԱՄԵՆԱԼԱՎԻՆ, ՔԱՆԻ ՎՈՐ ԴՈՒ ՇԱՏ ԼԱՎՆԵՍ, ԴՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՆԵՍ: ԿԻԱՆՔՍ ՔԵԶ ՆԱՅԵԼՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄԵՄ ԹԵ ԴՐԱԽՏՆ ԻՆՉԵ, ՔՈ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՎ ԶԳՈՒՄԵՄ ԹԵ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉԵ: ՔԱՂՑՐՍ ԻՄ ՍԻՐՏԸ ՔՈՆՆԵ: ES QEZ SIRUMEM

MARY 08:40 26.10.2011
 
Es patrastvum em amusnanal im arachin siro het. chem patkeracnum kyanqs aranc nra.

ARMINE 23:52 18.09.2011
 
DU IM ERJANKUTYAN MIAK AXBYUR M.

NA 00:53 11.07.2011
 
BOLORIN XORHURD KTAM SIREL MEKIN VOC TE SUT SER XOSTANAL AMENQIN

SIRUM EM CEZ 02:00 26.06.2011
 
{sirum em cez } artahaytutyun@ cem karox asel mincev hamozvac clinem vor es nran sirum em cem sirum vor txamardik axcik nein xapum en da amena vat bann e axcka kyancum

LIA 07:50 06.06.2011
 
HETAQRQIRA ES KAYQUM AMEN INCH SOVORECHINQQ

Diana 07:18 05.05.2011
 
amen mard chi karox siro bnutagir@ tal,asel te inch es zgum erb siraharvac es linum,.orinak Dav jan du shaaat lav meknabanicir

Էլեն 05:34 22.03.2011
 
Սիրում եմ քեզ Վկսսսսսսս շատ շատ, ու քեզ ոչմիբանի հետ չեմ փոխի դու միակնես

nare 04:09 12.03.2011
 
sireq mimyanc vorovhetev kyanq@ karch e inchvor mekin atrlu hamar ev mi moraceq mimyanc asel vor sirum eq irar hatkapes txanerin a eti verabervum che vor axjikner@ spasum en dran

shushi 12:37 21.02.2011
 
shat xorimast nyut er Alina jan

ARAQSYA 05:48 13.02.2011
 
SER LAV BAN E ETE MARDIK HASKANUM EN DRA KAREVORUTYUN SIRAHARVAC MARD NMAN E ERKNQUM SAVARNOX TRCHNAK.....

Arminka 07:18 26.10.2009
 
Che Hasmik jan uxxaki kan mardik, voronq iravunq chunen mard kochvelu !!! Parzapes heru mna nman kendanineric u amenakarevory chusahatvel, amen inch lav e linelu :)))

Hasmik Khachatryan 06:50 26.10.2009
 
Havatum ei vor ete xostovanum en ser uremn da shat ankexc e bayc kjanqy apacucum e hakarak@, kan mardik vor nuyn ban@ tarber mardkanc xostovanum en

Es 23:09 02.09.2009
 
Erbek chei havata vor kkaroxanam mi or inqs arajiny siro xostovanutyun anel,bayc kyanqy li e anaknkalnerov.......mnume NA patasxani indz nunov

Lana 04:40 27.08.2009
 
Dranq xosqere en voronq lsum enq maneaskzbum, te che heto nuynisk anhetaqrqi e darnum!!!

ARPINE 11:32 02.08.2009
 
AYS HODVACI AMEN NAXADASUTYUN@ MI KYANQ ARJI..SIROX SRTE@ KHASKANAN...............SIREQ CER ERKRORT KESIN ICHQAN VOR UJ UNEQ,ICHQAN VOR SRTUM SER KA,VERIC TRVAC MEC U PAYLUN ZGACMUNQ@ AMUR PAHEQ CER HOGUM........

Dav 23:08 26.05.2009
 
Amen voq yurovi e patkeracnum ev zgum siro ujgnutyuny` kaxvac ir zgacmunqajnutyunic... amena mec sery - da voch poxadarc sern e, qani vor chstanalov aknkalvox patasxany, du el aveli es dzgtum anel - heto het es najum, u zarmanum te incher es arel... karich

Alla 09:13 24.05.2009
 
Voch voq chi karox siro chisht bnutagir@ tal

_()_ 23:57 20.04.2009
 
Isk inch anem ete es iran sirumem ,bayc menq erebeve chenq handipel,u es vaxenum em vor irakanum inqy miayn im erevakayutyan ardyunqum tenc lavy lini

Lia 02:24 20.04.2009
 
Es chei lsel nman amsagri masin, ayn haykakan e? Hamenayn deps Wedding.am-um tex gtac dzer hodvacnern indz shat dur ekan!!!!!!

Nare 01:35 07.04.2009
 
Iskapes Sern arajnayin e mnacac bolor zgacmunqneric: Mer eritasardutyun@ partadir nshum e Surb Valentini tony vorpes siraharneri ton, sakayn chmorananq, vor ayd tony vorpes aydpisin mez mot yndunvac che: Karcum em vor aveli lav kliner, ete mer araqelakan ekexecin evs unenar siraharneri ton!!!

Zara 03:48 06.04.2009
 
Shat hetaqrqir hodvac e!!!!


 
     
Wedding Photographer
 
Wedding Photo video studio
BMI calculator

Wedding Photography Armenia




Ում ընտրել (Գլուխ 2) (2)
Հարսանեկան ծրագիր (9)
Հարսանեկան սանրվածքներ (118)
Հարսանեկան տեսադարան (7)
Գրավչությունը սիրո նախերգանքն է (17)
ԵՍ սիրում եմ ՔԵԶ (25)
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները (7)
Վեճ և հաշտություն (10)
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև (13)
Ընտանեկան վեճերի հրահանգը (2)
Ընտանեկան կյանքի հրաշալիքները (29)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (25)
Թե ինչպես Ջավախքում աղջկա փոխարեն տղա փախցրեցին (44)
Համբույրի միջազգային օրը (44)
Ես սիրում եմ քեզ... (89)
Մրցույթների տեղն ու դերը (19)
Նվերների կյանքի կոչված գաղափարներ (26)
Մոմեր (11)
Հարսանյաց զգեստների նորաձեւություն (84)
Ամենապատասխանատու քայլը մարդու կյանքում (20)

rv solar panel kits
Wedding Photo And Video