| |
Աստղագուշակ
Աղեղնավոր
բնավորությունը Ճկուն, բազմակողմանի, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելիքները: Գնահատում է անկախությունը եւ ազատությունը: Ինքնակամ, անմիտ քայլեր կատարող, համառ, միեւնույն ժամանակ բացմ առանց կեղծիքի: Շփվող, սիրալիր, երբեք չի մանրանում: Սիրում են կենդանիներին, ճանապարհորդությունները: Հեշտությամբ հաշտվում են, Օժտված են մեծ կարեկցանքով եւ բարեսրտությամբ:հարկավոր է խուսափել չափազանցություններից, քանզի նրանք հակում ոըւնեն դեպի գրոտեսկը: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:
մասնագիտությունը Քահանաներ, գիտնականներ, սպորտսմեններ, ֆիզիկական կուլտուրայի ներկայացուցիչներ: Տեխնիկներ, սանիտարներ, հոգեկան եւ աներքին հիվանդությունների բժիշկներ:
հաջողությունները Անհանգիստ երիտասարդություն, անախորժություններ ընտանիքում: Ավելի ուշ տարիքում ֆինանսական բարելավված դրություն: Պատահարները օգնում են ձեռք բերել ժառանգություն, կնքել երջանիկ ամուսնություն: Շահույթներ ընկերների եւ հովանավորների միջոցով:հասուն տարիքում վտանգ կա փողերի կորստի սպեկուլյացիաների պատճառով:Հնարավոր են դատական գործընթացներ:
ամուսնությունը Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Առյուծի կամ Խոյի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ձկների կամ Կույսի համաստեղության ներքո:
սիրային կյանքը Բազմաթիվ սիրայի կապեր: Առաջին սիրային կապը հաճախ վնաս է բերում եւ իր ետեւից թողնում տհաճ հետեւանքներ: Իսկական երջանկություն ամուսնության մեջ լինում է հազվադեպ:
բարեհաջող են Օրերը- հինգշաբթի, թվերը-հինգ եւ չորս, գույները- կապույտ, քարեգույն եւ վառ վարդագույն, ծաղիկները-մեխակ եւ արմավենի, թալիսման քարերը-փիրուզ եւ կարբունկուլ:
|
|