| |
Աստղագուշակ
Ջրհոս
բնավորությունը Յուրօրինակ, հնարամիտ, իդեալիստ եւ բարեսիրտ: Հաճախ ինքնատիպ են, դուրս ընդհանուրի համար ընդունված չափանիշներից, իրենց ինքնուրույն ճաշակն արտահայտում են բավականին տարօրինակ ձեւով եւ ընթանում իրենց ընտրած ճանապարհով: Նրանց մեջ պատահում են երազկոտ եւ հնարագետ մարդիկ:Ընկերության մեջ մարդասեր եւ հավատարիմ են: Տիրապետում են լավ հոգեկան հատկությունների, կրթված են, խելամիտ, տրամաբանական մտածելակերպով:Մարդկանց լավ են ճանաչում, հազվադեպ են կտրուկ փոփոխություններ ունենում կյանքում:Կարող են հեշտությամբ ոգեւորվել:Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:
մասնագիտությունը Հեղափոխականներ, աստղագետներ, աչքաբաններ, դերասաններ, գրողներ, էլեկտրիկներ, ռադիոտեխնիկներ, մեխանիկներ, օդաչուներ, կապի ուղիներում աշխատողներ:
հաջողությունները Հաճախակի տեղի ունեցող փոփոխությունները, տրամադրության անկայությունը չափազանց բնորոշ են նրանց: Անհանգիստ մանկություն: Հաճախակի ճանապարհորդություններ, որպես կանոն երջանիկ ընթացող, հատկապես եթե արտասահմանյան են: 50 տարեկանին հասնելուն պես կարող են զրկվել երջանկությունից չարակամության պատճառով:
ամուսնությունը Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Երկվորյակի կամ Կշեռքի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կարիճի կամ Ցուլի նշանի ներքո:
սիրային կյանքը Հիմնականում գտնում են անձնական երջանկություն: Չնայած որոշակի փոփոխականությանը սրտային գործերում, այնուամենայնիվ համարձակորեն ամուսնանում են:
բարեհաջող են Օրերը- չորեքշաբթի, թվերը-երկու, գույները-ինդիգո, ծաղիկները-միրտա, թալիսման քարերը-սաֆիր եւ օպալ:
|
|