Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |   Կայքի Քարտեզ  |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Որքա՞ն հաճախ եք զբաղվում սեքսով
 
 
Հարցումների արդյունքներ
 
Առագաստի Գիշեր (8)
Հայկական ավանդական հարսանիք (14)
Կուսության մեծ առասպելը (117)
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ (14)
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ (16)
Պսակադրություն (10)
Հարսանեկան ավանդույթները Անգլիայում (3)
Կարմիր խնձոր (208)
Տարբեր երկրների ավանդույթներ (10)
Նշանդրեքի բեմական տարբերակը (8)
Քնարիկ եւ Կարեն (5)
“Աստղային” զույգն ամուսնացել է :) (21)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (17)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (14)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (1)
Դյուժևի շքեղ հարսանիքը (14)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (15)
Վարպետը և Շուշիկը (11)


В нашем магазине продается стиральная машина
     
 

Հարսանեկան Ավանդույթներ

   
Առագաստի Գիշեր  
   

Նորապսակ զույգերի առաջին ամուսնական գիշերը կամ այսպես կոչված <<առագաստի գիշերը>>  հիմք է դնում և կամուրջ գցում երկու սիրող սրտերի միջև` մերձեցնելով և մտերմացնելով ոչ միայն նրանց հոգիներն ու սրտերը, այլև մարմինները: Սա հանդիսանում է այն երկարաձիգ և հետաքրքիր ճանապարհորդության սկիզբը, որի մեկնարկն էլ հենց հանդիսանում է առագաստի գիշերը: Պատմական լեգենդի և ավանդույթի համաձայն ամուսնական առաջին գիշերվա ընթացքում սիրահար զույգերը ճանապարհորդում են գեղեցիկ առագաստով և լողում ծովի մեղմ ալիքների երկայնքով: 

Սա այն ռոմանտիկ և մտերիմիկ պահերն են, երբ սիրահար ամուսինները բացահայտում են միմյանց և տրվում սիրո տարփանքին: Այս գեղեցիկ և հոգեթով սիրային ուղևորությունը շատ կարճ է տևում, քանզի մոգական խորհուրդ է իր մեջ կրում: Սակայն զույգերի սիրո ուժի, նվիրումի և հավատարմության շնորհիվ կարող է բավականին երկար ընթացք ստանա և տարեցտարի էլ ավելի ուժգնանա: Ասում են, որ եթե առագաստի գիշերը հարթ և անհողդողդ է ընթանում, ապա ամուր հիմքեր է ապահովում ամուսնական հետագա ընթացքի համար: Քանի որ իրական սերն ի զորու է հաղթահարելու և շրջանցելու ամեն տեսակ խոչընդոտներ և սիրային դժվարություններ: Որոշ զույգեր ուղղակիորեն չեն դիմագրավում սիրո վեհ զգացողության մատուցած որոշ անակնկալ փոփոխություններին և հետագայում որոշ դժվարությունների հետ են բախվում: Այս փաստն ուղղակիորեն պայմանավորոված է այն հանգամանքով, որ նրանք հասկացողության և փոխըմբռնման խնդիրներ ունեն միմյանց նկատմամբ: Շատ հաճախ ստացվում է և այնպես, որ մինչ ամուսնական գիշերը զույգերն այնքան էլ կապված չեն լինում միմյանց հետ և հենց առագաստի գիշրից հետո է սկսվում նրանց իրական սերն ու սիրո ծովի փոթորկումը: Այս կախարդական գիշերը մի մեծ խորհուրդ է կրում իր մեջ և խթանիչ լուրջ ուժ է հանդիսանում սիրող հոգիների համար: Մի անասելի ուժով միաձուլում է երկու իրարից տարբեր մարմինները մեկում` կերտելով սիրո իրական խորհրդավորություն և հոգևոր կատարելություն: 



 
   
Հայկական ավանդական հարսանիք  
   

                                                                           Աղբյուր`  "Տուր ինֆո" ամսագիր

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել “Հայկական ավանդական հարսանիք” էջում: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:

 
   
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները  
   

Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները, ավանդական արարողությունները, փոխադարձ այցելությունները, կարգ ու կանոնը:
Երբ արդեն համաձայնություն է կայացվել աղջկան տղայի համար ուզելու, տղայի ծնողները, ըստ կարգի, գնում են աղջկա տուն` նրա ծնողներից աղջկա ձեռքը խնդրելու: Իհարկե կա նաև մի այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ բեշքերթում է կատարվում: Թեև դա հազվադեպ է տեղի ունենում, բայց ենթադրվում է, որ երբ փոքրերը դառնան չափահաս, պետք է ամուսնանան միմյանց հետ:

 
   
Հարսանեկան ավանդույթները Գավառում  
   

Գավառում ընդունված է բավականին վաղ տարիքում ամուսնանալը: Հիմնականում երիտասարդներն ամուսնանում են նույնիսկ միմյանց լավ չճանաչելով, քանի որ հաճախ տղայի ծնողներն են իրենց որդու համար հարսնացու ընտրում, իսկ փեսային մնում է միայն իր համաձայնությունը տալ: Իսկ ինչ վերաբերում է հարսին, ապա միայն հարսի ծնողների համաձայնությունն էլ բավական է: Կարևորն այն է, որ տղան խելոք ու աշխատող լինի, իսկ հարսն էլ իր հերթին հլու հնազանդ, արագաշարժ, աշխատասեր, մի խոսքով ընտանիքի խելոք երեխա: Քանի որ գավառում բոլորը միմյանց բարեկամ ու ծանոթ են, հետևաբար սկզբում ճշտում են, թե քանի սերունդ է նրանց միջև ընկած (հարազատ լինելու դեպքում), թույլատրելի է նրանց ամուսնությունը , թե՞ ոչ:

 
   
"Աղի բլիթի զորությունից"  
   

«Չարղարա գետում լվացք էի անում, մեկ էլ երեք հոգի` մեկը սպիտակ ձիով, երկուսը ոտքով, մոտեցան ինձ, բա`Թագուն ջան, էս ի՞նչ լավ գործի ես: Ես էլ ամոթից կարմրելով պատասխանեցի, թե` Մոսո ապի, մամեին եմ օգնում: Էնքան էլ ծարավ էի, քրտինքի մեջ կորած, շորերիս փեշերն իրար վրա եկած,- հիշում է 90-ամյա Թագուհի տատն ու հառաչելով շարունակում: - Մոսո ապին ձիուց իջավ, բոխչայից հանեց բաժակն ու գետից խմելու ջուր տվեց, ես էլ կեսը խմեցի ու մյուս կեսը լցրեցի գետը»:
Փանիկ գյուղի ամենատարեց բնակիչը մինչև հիմա էլ հիշում է իր այս երազն ու պատմում գյուղի ջահելներին, հենց մոտենում է Սուրբ Սարգսի տոնը: Թոռներին ու ծոռներին մինչև հիմա էլ թույլ չի տալիս աղի բլիթ ուտել, վախենում է աղի բլիթի «զորությունից»: «Ես ինչ խերվեցի, որ իրենք ինչ խերվեն, աղի բլիթ կերա ու երազս հելավ, դե թող ասեն սուտ է»,-ասում է Թագուհի տատը:

 
   
Կուսության մեծ առասպելը  
   

Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է:

_Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
_ Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
_ Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
_ Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

 
   
Կանաչ, կարմիր խնձորներ  
   

Հարսանիքի հաջորդ օրը …
Հարսանյաց հանդեսից հետո իր կարևորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է խնձորին: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է իրականում առաջնայինը: Հարևան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի արժանապատիվ տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարևորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ հիմա մասնակցում են բացահայտ, "օրենքով ընդունված" բամբասանքի: Այլ կերպ ինչպե՞ս անվանել այդ խայտառակ հավաքույթը, երբ խմբովի քննարկում են նորահարսի ինտիմ կյանքի առաջին փորձի արդյունքները: "Կարմիր խնձորի&" կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման "լոզունգներով հայտարարվող փառաբանման" երևույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ էեղել, բայց ստեղծած կարծրատիպը շարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա, անկախ այն բանից` անցել են այդ մսաղացի միջոցով, թե, մանավանդ, դեռ ոչ: Արտահայտություններս ադաթապաշտ մեր մեծերին իհարկե դուր են չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի:

 
   
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ  
   

Չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես "տառապանքի" դար կլինի:Բարի մարդիկ մայիս ամսին չեն ամուսնանում.
●Ամուսնանալ ամսվա 13-ին վատ նշան է:
● Առավել հաջողված են համարվում կեսօրից հետո տեղի ունեցած ամուսնությունները:
●Հարսանիքից առաջ անձրևի տեղալը համարվում է բարի նախանշան:
● Վերջին գիշերը հարսանիքից առաջ հարսն ու փեսան պետք է անցկացնեն առանձին և հարսանիքի օրն առավոտյան հարսը չպետք է տեսնի փեսային մերկ: Հարսանիքից առաջ հարսը պետք է գիշերի կամ իր ծնողների տանը, կամ մեկ ուրիշ սենյակում: Սա այն դեպքում, եթե երիտասարդներն արդեն ապրում են միասին:

 
   
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ  
   

Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Փոխվել են և նախանշանները կապված հարսանիքի օրվա ընտրության հետ:
ՁՄԵՌ
Եթե հարսանիքը լինելու է ձմռանը - գերծախսեր է նախանշում: Եթե այն կայանա Բարեկենդանի տոնին, ապա կյանքը կընթանա կարագի պես հարթ: Իսկ հարսանիքի օրը ձյուն տեղալը - նախանշում է հարուստ և երջանիկ կյանք:
Դեկտեմբեր - յուրաքանչյուր տարի սիրո աստղերն ավելի վառ կփայլեն;
Հունվար - վաղ այրի կդառնաք;
Փետրվար - կապրեք ամուսնու հետ համաձայնության մեջ:

 
   
Սուրբ Սարգիս  
   

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն:

 
   
Հոբելյաններ  
   

Հայկական ժողովրդական սովորություններում մինչ հիմա պահպանվել են «հարսանեկան հոբելյանները» որպես համատեղ ամուսնական կյանքի յուրատեսակ փուլեր  տոնելու  ավանդույթը:

1-ին տարի - Չթե (Վուշե) հարսանիք:
Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ մեղրամսից հետո նորապսակներ կյանքում մուտք են գործել սովորական, հասարակ հարաբերություններ (ինչպես չիթը): Երիտասարդները միմյանց նվիրում են չթե կամ վուշե հագուստներ, որը խորհրդանշում է երիտասարդությունը և գեղեցկությունը:
2-րդ տարի -  Թղթե (Ապակյա) հարսանիք:
Անունից պարզ է, թե ինչ նյութից պատրաստված նվեր են նվիրում:
3-րդ տարի -  Կաշվե հարսանիք:
Նվիրում են կաշվե իրեր:

 
   
Տեառնընդառաջ  
   

Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է " Տեառնընդառաջը " , որը նշանակում է տիրոջն ընդառաջ: ԵՎ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:

 
   
Պսակադրություն  
   
Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.
-Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին:
-Տեր եմ,-պատասխանում է  նա:
-Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին:
-Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը:
Քահանայի ու նորապսակների այս երկխոսությունը տեղի է ունենում եկեղեցում` պսակադրության ժամանակ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք:
 
   
Հարսանեկան ավանդույթները Պորտուգալիայում  
   

Պորտուգալիայում, ըստ ավանդույթի, հարսնացուի ամուսնական տարիքը 16 տարին է, իսկ փեսացուինը` 19 տարին:  Եթե աղջիկը և տղան փոխհամաձայնյության էին գալիս, ապա հասարակության կողմից համարվում էին “համաձայնված”: Եվ այդուհետև նրանք կարող էին գումար կուտակել ինքնուրույն կյանքի և ուսման համար:

Ընդ որում “համաձայնված” զույգը փոխանակվում էր իրենց կենսամակարդակին համապատասխան նվերներով: Ամենից հաճախ միմյանց նվիրում էին մատանիներ, ասեղնագործ թաշկինակներ (թաշկինակի դիմաց ենթադրվում էր դրամով փոխհատուցում, որպեսզի չլացեն): Սրբապատկերներ նվիրելու դեպքում, չէր ենթադրվու ձեռքից ձեռք փոխանցելը, ստացողին ուղղակի ասում էին, թե որտեղ է պահված նվերը, որպեսզի վերջինս ինքնուրույն վերցնի:

 
   
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում  
   

Հին Չինաստանում հարսանեկան ծեսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը:

Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆերով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը:

Այս տվյալներով հարսնացուի ծնողները դիմում էին բախտագուշակի,և,եթե գուշակությունը բարենպաստ ընթացք և ավարտ էր ցույց տալիս, ապա անմիջապես փեսացուի ծնողներին պատասխան նամակով տեղեկացնում էին հարսնացուի ծննդյան տվյալների մասին: Փեսացուի ընտանիքը ևս դիմում էր բախտագուշակի...

 
   
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում  
   

Նախկինում իտալական ամուսնությունները սովորաբար սկսվում էին ընտանիքների միջև համաձայնության հասնելով: Մեծ նշանակություն ուներ ծագումը, և եթե հարսնացուի հոր մոտ որևէ կասկած առաջանար, դա բավարար էր, որ ամեն տեսակի բանակցությունները դադարեցվեին: Սովորաբար ապագա հարսնացուի  ընտանիքին տեղեկություն էին ուղարկում փեսացուի ամուսնանալու մտադրության մասին, և, եթե հարսնացուի ընտանիքն առաջարկությունն ընդունելի էր համարում, ապա հարսանիքը կարող էր կայանալ:

Իտալական հասարակարգը խիստ քննադատական մոտեցում ուներ ամուրի կանանց նկատմամբ և, նման դեպքերում նրա ամբողջ ընտանիքը կարող էր հասարակական ծաղրի առարկա դառնալ: Այն իր վառ արտահալտությունն է գտել իտալական ժողովրդական ասածվածքում. “Կինն առանց ամուսնու նման է անգլուխ ճանճի”: Այնուհանդերձ, երիտասարդ տղաներն ու աղջիկները չէին կարող ազատ շփվել իրար հետ. հասարակական կարծիքը խստիվ դատապարտում էին այն աղջկան, ով տանից մենակ էր դուրս գալիս:

 
   
Հարսանեկան ավանդույթները Անգլիայում  
   

Անգլիացիները մշտապես հետևում էին ավանդույթներին հարսանեկան ծեսակատարությունների ժամանակ: Դրանցից շատերը այսօր էլ արդիական են:
Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը: Մայիսը համարվում էր անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում էր չորեքշաբթին: Հարսանեկան գնացքի  ետևից ծաղիկներ  էին նետվում: Գնացքի կազմում, բացի հարսնացուից և փեսայից, ընդգրկվում էին նաև հարսնացուի ծնողները և «հարսնաքույրերը», փեսայի քույրերը, և «եղբայրները», նորապսակների բարեկամները: «Հարսնաքույրերի» զգեստների ձևավորմամբ , գույնի ընտրությամբ զբաղվում էր հարսնացուն,  իսկ դրանց դիմաց վճարում էր նրա մայրը:  Հարսնաքույրերից մեկը, որին վստահվում էր հարսի ծաղկեփունջը,  համարվում էր գլխավորը: Եկեղեցում նա կանգնում էր հարսի ետևում: Փեսայի «եղբայրը» սովորաբար մասնակցում էր հարսանիքի կազմակերպմանը, եկեղեցում մատանիները հանձնում էր փեսային:

 
   
Կարմիր խնձոր  
   

Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից (արդեն նշված նպատակով): Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերեւում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների, կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երեւալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:

 
   
Օժիտը եւ նրա քրեաիրավական հետեւանքները  
   

Գլխագնի դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ աղջկան: Դա իրենից ներկայացնում էր ամենաքիչը երեք ձեռք անկողին, աղջկա ներքնազգեստների հավաքածու մինչեւ կյանքի վերջ հագնելու համար, դետալներ կահ-կարասիներից, հողատարածք եւ այլն: Օժիտի քանակն ուղիղ համեմատական էր աղջկա համար ստանալիք գլխագնի հետ: Նշենք, որ օժիտի ցուցադրման արարողությունը պակաս կարեւոր երեւույթ չէր: Հավաքվում էին բոլոր ազգականները եւ սկսում հաշվել բաժակների, ափսեների, վերնաշապիկների քանակը, համեմատել այս հարսի օժիտը նախորդների հետ: Օժիտային պատմությունները ուղեկցում էին ամբողջ գյուղին մինչեւ հաջորդ հարսանիք: Այս ամենը անհամեմատելի է մեր օրերի հետ: Հիմա աղջկա հայրը գրպանից հանում է մեկ բանալի` տան կամ ավտոմեքենայի, երբեմն էլ` երկուսն իրար հետ, եթե փեսայի բախտը այդչափ բերի:

 
   
Քավորը եւ քավորկինը  
   

Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները: 

Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ:

 
   
Խոսքկապ  
   

Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ: Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է: Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն: Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր: Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում:

 
   
Տարբեր երկրների ավանդույթներ  
   

Արաբների մոտ ընդունված է կազմակերպել շքեղ հարսանեկան խնջույք: Հարսանիքի առաջին օրը արաբական չափանիշներով նշում են 'համեստ': Երեկույթի ժամանակ, որին մասնակցում են ընդամենը հազար մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով եւ քաղցրավենիքներով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական ուրախությունը, քանզի գիշերը փեսայի հարազատները մորթում են ամենաքիչը 40 ոչխար: Ազգային կերակուրն իրենից ներկայացնում է ոչխարի միս` համեմված բրինձով, տոմատի մածուկով: Հարսանիքից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատներին եւ բարեկամներին: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ հրավիրում են իրենց մոտ նորապսակներին, եւ խնջույքը շարունակվում է: Իսկական արաբական հարսանիքն այս կերպ շարունակվում է մեկ ամիս:

 
   
Նշանդրեքի բեմական տարբերակը  
   

Պայմանավորվածությունը ընտանիքների միջեւ ամրապնդվում էր թանկարժեք նվերներով՝ ոսկե մատանի, գունավոր շալ, այլ զարդեր: Այդ երեւույթը կոչվում էր "բեհ" տալ: Այժմ այդ արտահայտությունը կիրառում են բրոքերները տան առուվաճառքի ժամանակ:

Հարսի չինար բոյով եւ այլ տվյալներով հիանալուց հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է "նշանդրեք": Աղքատ ընտանիքների մոտ խոսքկապն ու նշանդրեքը նույնացված էին, որ "ծախսը մի տեղ լինի": Վաղ առավոտյան փեսայի հայրը հարսի տուն էր ուղարկում համով, շատ համով ուտելիքեր՝ քաղցրեղեն, խմիչք, հաճախ` խորոված, իսկ իր տուն` հրավիրում սեփական ազգականներին:

 
 
     
Smart Systems
 
Скачать и смотреть фильмы

Հարսանեկան ծրագիր (9)
Հարսանեկան սանրվածքներ (30)
2009 թվականի ամենաբարեհաջող օրերն ամուսնության համար (8)
Այն, ինչ ԱՍՏՎԱԾ միացրեց, մարդը թող չբաժանի... (8)
Գրավչությունը սիրո նախերգանքն է (15)
Առաջին ժամադրություն (24)
Ամենաերկար հարսանեկան զգեստը (56)
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները (13)
Վեճ և հաշտություն (12)
Կրքոտ համբույրն օգտակար է առողջությանը (20)
Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից (33)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (28)
Գուշակություններ (62)
Մայիս՝ վայիս (32)
Մրցույթների տեղն ու դերը (15)
Ամուսնության գաղտնիքը (19)
Մատանիների փորագրում (16)
Նվերների կյանքի կոչված գաղափարներ (24)
Հարսանեկան տորթ (22)
-Արի ամուսնանանք: -Արի... (41)

Мобильные телефоны Москва

www.ul-solar.com Solar panels

Авиатранс - гостиница в Ереване