| |
|
|
| |
Հարսանեկան Ավանդույթներ
| |
|
|
Խոսքկապ
|
|
| |
|
|
Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ: Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է: Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն: Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր: Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում:
Դրական պատասխան ստանալուց հետո աղջկա տուն "ուղեւորվում էին" պատվիրակներ`տղայի մայրը եւ քեռին: Նրանց այցի մասին նախօրոք իմաց էր տրվում աղջկա կողմին, հավանաբար, պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար: Խնամիների խոսքը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է հետեւյալ տեսքը. "Մենք եկել ենք` ձեր օջախից մի բուռ կրակ տանելու եւ շեն պահելու մեր օջախը ..." կամ "քար տանելու եւ մեր շենքը կառուցելու ..." և այլն: Մեր ժամանակներում նույնիսկ դժվար է գնահատական տալ նման խոսքերին: Նշենք, որ ոչ մի դեպքում աղջկա կողմին չէր թույլատրվում միանգամից համաձանել: Հարսի գինը բարձրացնելու համար խոստանում էին մտածել: Հաճախ խոսքկապը գլուխ բերելու համար տղայի ծնողները երեքից-չորս անգամ նույն տեքստով գալիս էին հարսի տուն: Եվ միայն աղջկա հոր ազդու պատասխանից հետո վերջ էր դրվում բեմականության այդ մասին: Սակայն հայրն իր հերթին չոր, կոշտ ու կոպիտ "հա" չէր ասում, այլ նույն կերպ` այլաբանորեն. "Մենք պատրաստ ենք մեր թաշկինակը տալ ձեզ": Համոզված ենք, որ աղջկան ավելի դուրեկան էր քար ու կրակ լինել, քան թաշկինակ:
Մինչեւ դրական պատասխանը իրավունք չունեին հյուրասիրել խնամիներին, քանզի եթե հաց տաս, աղջկադ էլ պիտի տաս: Որքան էլ տարօրինակ լինի, բայց աղջկա հայրը սեփական համաձայնությունը տալուց հետո հրապարակավ հարցնում էր նաեւ աղջկա կարծիքը: Սակայն ոչ մի աղջիկ երբեւէ համարձակություն չուներ հոր խոսքից դուրս գալ:
Հ.Գ.- Բնականաբար, խոսքկապի կամ հարսնատեսի ժամանակ բոլորը հարսից ջուր էին ուզում, որ տեսնեն հո չի կաղում, ձեռքերը չեն դողում, շլդիկ չի եւ այլն: Կարծիք կա, նաև, որ ջուր խնդրում էին, որպեսզի խմելու ընթացքում հնարավոր լիներ հարսին ոտքից գլուխ հանգիստ ուսումնասիրել: Այս դեպքում հարսին դիտելը այդքան էլ տգեղ չէր դիտվի:
|
|
| Մեկնաբանություններ |
|
Roza tatik
|
12:47 05.02.2010 |
| |
|
Amenalav sovoruytna arajva sovoruyt@,aveli lav qan hima
|
|
|
Anahiiiiiiiit
|
14:15 20.04.2009 |
| |
|
Karcum em astichanabar xosqkapi haskacutyuny kverana, iskapes vor da aveli shat tatroni e nman: Es inqs avandapasht em, bayc xosqkapi haskacutyunn indz aydqan el dur chi galis:
|
|
|
Գոհար
|
13:34 20.03.2009 |
| |
|
ինձ թվ ում է իրոք ավելնորդ բաներ են ,եթե աղջիկն ու տղան արդեն իրար ընտրել են ինչի մասին է խոսքը:
|
|
|
vazgen
|
13:09 07.02.2009 |
| |
|
es pntrum em lav txa
gnam xoskap anem
|
|
|
Lilit
|
11:47 29.12.2008 |
| |
|
Hima nman baner chka, txan u axjiky vonc voroshen: Orinak canotnerics mekn u ir ynkery arden 7 tari e ynkerutyun en anum, mimyanc tun gnal, mnal, yntaniqnern aynqan en mtermacel, vor amot klini nshandreq kazmakerpely, el ur mnac xosqkapy:
|
|
|
Անուլա
|
11:52 12.11.2008 |
| |
|
Այս ավանդույթը բնականաբար հիմա չի պահպանվել, և իմ կարծիքով ճիշտ կլիներ պատմել նաև թե ինչպիսի բնույթ է կրում Խոսքկապի ավանդույթն հիմա
|
|
|
Դե իհարկե՛ Հայուհի եմ
|
02:43 23.10.2008 |
| |
|
ԷԷԷԷԷԷԷ՜՜ թատրոնի է նման, դե հիմա աղջիկն ու տղան են որոշում իրար ուզե՞ն թե ՞ չէ՛, ի՞նչ միջնորդ կին, ինչ համոզե՞լ,ի՞նչ թաշկինակ քար ու կրակ? մեր օրերում նման բան չկա, դա չի պահպանվել
|
|
|
Անի
|
17:22 06.10.2008 |
| |
|
Մենք հայերս ունենք շատ լավ հարսանյաց սովորույթներ, բայց այս խոսքկապի ավանդույթն ինձ բացարձակ դուր չի գալիս, համաձայն եմ Բողոքականի հետ:
|
|
|
Varuj
|
11:12 29.09.2008 |
| |
|
Anbaxt jan mi hat nkar uxarki tenam huys unenas gone vor meka kga mi or,te vayrant chi?
|
|
|
Anbaxt
|
15:18 04.09.2008 |
| |
|
De meky chka ga indz uzelu,et vaxt kasem vor lav el sovorutyuna
|
|
|
Անանուն
|
11:10 20.08.2008 |
| |
|
Ցանկացաց սովորություն ւնի իր լավ և վատ կողմերը, բայց դե եթե Բողոքականես,ամեն ինչն ել աչկիդ հիմարությունա երևում.
|
|
|
Բողոքական
|
12:23 05.03.2008 |
| |
|
Այսպիսի սովորությունները ուղղակի հիմարություն է:
|
|
|
| |
|
|
|
|