Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |     |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ինչո՞վ է Ձեր երկրորդ կեսը գրավել ձեր սիրտը.
 
 
Հարցումների արդյունքներ
 
Հայկական ավանդական հարսանիք (16)
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները (20)
Կուսության մեծ առասպելը (153)
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ (23)
Սուրբ Սարգիս (52)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (7)
Հարսանեկան ավանդույթները Անգլիայում (4)
Օժիտը եւ նրա քրեաիրավական հետեւանքները (26)
Խոսքկապ (11)
Տարբեր երկրների ավանդույթներ (8)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (18)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (17)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (32)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (2)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (12)
Դյուժևի շքեղ հարսանիքը (16)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (17)
Վարպետը և Շուշիկը (10)
     
 

Հարսանեկան Ավանդույթներ

   
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում  
   

Հին Չինաստանում հարսանեկան ծեսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը:

Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆերով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը:

Այս տվյալներով հարսնացուի ծնողները դիմում էին բախտագուշակի,և,եթե գուշակությունը բարենպաստ ընթացք և ավարտ էր ցույց տալիս, ապա անմիջապես փեսացուի ծնողներին պատասխան նամակով տեղեկացնում էին հարսնացուի ծննդյան տվյալների մասին: Փեսացուի ընտանիքը ևս դիմում էր բախտագուշակի...

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, փեսացուի ընտանիքը հարսնացուին զանազան նվերներ էր ուղարկում, այսպիսով կնքելով «փոքր համաձայնագիր»: Այնուհետև երկու ընտանիքները երջանկություն խորհրդանշող կարմիր գույնի թղթերի վրա գրված «ամուսնական հանձնարարագրեր» էին փոխանակում, որտեղ մանրամասն տեղեկատվություն էր հաղորդվում նորապսակների և նրանց ընտանիքների մասին: Այստեղ նշվում էր «թեյի նվեր» անվանված հարսնացուի համար վճարվող գումարի չափը (թեյը Չինաստանում բերրության և ամուսնական հավատարմության խորհրդանիշ է):

Հարսանյաց օրը նշանակում էին փեսացուի ծնողները նախապես խորհրդակցելով գուշակի հետ: Գուշակի միջոցով էր կազմվում նաև հարսանեկան հյուրերի ցանկը:

Ակսպիսով բծախնդրորեն ընտրված հարսանիքի օրվա մասին հաղորդվում էր հարսնացուի ծնողներին նամակի միջոցով: Նամակի հետ մեկտեղ ուղարկվում էին նաև հարսնացուի համար վճարվող գումարը, հարսանեկան զգեստը, զանազան այլ պարագաներ, ցորենի և բրնձի բլիթներ: Բլիթները այնուհետև բաժանվում էին երկու ընտանիքների  ընկերներին և բարեկամներին, այդպիսով տեղեկացնելով նրանց կայանալիք հարսանիքի մասին:

Հարսանիքի նախորդ օրը ինչպես հարսնացուի, այնպես էլ փեսացուի տանը խնջույք էր կազմակերպվում: Այդ օրը հարսնացուի ավանդական կերակուրն էր փեսացուի ընտանիքի կողմից ուղարկված խոզի կամ աքաղաղի միսը:

Հարսանիքի օրը վաղ առավոտից հարսնացուն զուգվում էր, պատրաստվում իր ամուսնու տուն տեղափոխվելուն, հրաժեշտ տալիս իր ծնողմերին, հարազատներին ու ընկերներին: Հարսնացուին արգելվում էր սնվել հարսանիքից առաջ ի տարբերություն փեսացուի, որն իր առավոտը սկսում էր միս ճաշակելով ի նշան ապագա ընտանիքի բարեկեցության:
Փեսացուի ընտանիքի ներկայացուցիչները  երաժիշտների և աղախինների    ուղեկցությամբ գնում էին հարսնացուին բերելու:

Հարսին բերելուն պես փեսացուի տան բակում «Երկնքի և Երկրի» աստվածների պաշտամունքի արարողությունն էր սկսվում: Ծեսակատարության  վարողների ուղեկցությամբ հարսը և փեսան հատուկ գորգի վրայով մոտենում էին  զոհաբերության սեղանին, որտեղ փեսան մոմեր էր վառում և «չորս երկրային խոնարհումներով» հարգանքի տուրք մատուցում Երկնքի և Երկրի Արևի և Լուսնի ոգիներին,տիրակալներին և վերջապես ծնողներին: Հարսնացուն անշարժ կանգնած ամուսնու աջ կողմում, խոնարհվում էր հետևեով նրան: Ծեսակատարության վերջում երիտասարդները չորս անգամ խոնարհվում էին միմյանց: Երկնքի և Երկրի ոգիներին պաշտամունքի այս ծեսակատարությունը, կարծես, փաստում էր արդեն իսկ  կայացած ամուսնության մասին:

Հարսանյաց օրը փեսայի տանը խնջույքի էին հավաքվում բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաև հարսի ծնողները: Բոլոր հրավիրվածները պարտավորվում էին ներկայանալ նվերներով, հաճախ, գումարի տեսքով: Ցանկալի  նվերներ էին նաև երկարակեցության, ուրախության և բարեկեցության  աստվածների պատկերները: Բարեմաղթանքներով հագեցած այս նկարները տեղ էին գտնում նորապսակների սենյակում:

Խնջույքի ընթացքում հնչում էր երաժշտություն, մատուցվում գինու լավագույն տեսակներ: Ավանդույթի համաձայն, հարսնացուն հարսանեկան հյուրասիրությունից օգտվելու իրավունք չունի:

Ամուսնական առաջին գիշերվա ընթացքում նորապսակների սենյակում անմար էր «երկարակեցության կրակը»:

 

 

Մեկնաբանություններ
gogjul 08:40 11.11.2011
 
yaxxxk es ovkeren

ՍՈՖԻ 06:17 05.10.2009
 
Շատ լավ է որ մենք Չինաստանում չենք ապրում, թէ չէ բոլոր ավանդություններին հետևելով մարդ կփոշմաներ ամուսնանալ

Հրիփսիմե 03:28 28.08.2008
 
Դե նորապսակների սենյակում միշտ ել անմարա կրքի կրակը:


 
     
Wedding Photographer
 
Wedding Photo video studio
BMI calculator

Wedding Photography Armenia




Ում ընտրել (Գլուխ 5) (28)
Ում ընտրել (Գլուխ 3)
Հարսանեկան սանրվածքներ (118)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (10)
Հարսի օծանելիքի բույրը (18)
2009 թվականի ամենաբարեհաջող օրերն ամուսնության համար (4)
Աստղագուշակ 2009 (Ցուլի տարի) (13)
Գրավչությունը սիրո նախերգանքն է (17)
Վեճ և հաշտություն (10)
Հեքիաթներ չեն լինում (25)
Համբույրի միջազգային օրը (44)
Ես սիրում եմ քեզ... (89)
Մայիս՝ վայիս (27)
Ամուսնական պայմանագիրը (25)
Ամուսնության գաղտնիքը (27)
Ինչպես պահել փեսային (30)
Ծաղկեփնջի գույները (28)
Ծաղիկների խորհուրդները (23)
Հարսանեկան ծաղկեփնջեր (13)
Ֆրանսիական Պոլինեզիա (7)

rv solar panel kits
Wedding Photo And Video