Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |   Կայքի Քարտեզ  |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք փոխել ազգանունը ամուսնությունից հետո:-
 
 
Հարցումների արդյունքներ
 
"Աղի բլիթի զորությունից" (12)
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ (12)
Հոբելյաններ (1)
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում (3)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (6)
Կարմիր խնձոր (167)
Քավորը եւ քավորկինը (9)
Խոսքկապ (12)
Տարբեր երկրների ավանդույթներ (6)
Նշանդրեքի բեմական տարբերակը (8)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (11)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (2)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (9)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (25)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (1)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (13)
Դյուժևի շքեղ հարսանիքը (13)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (5)
Վարպետը և Շուշիկը (9)


     
 

Հարսանեկան Ավանդույթներ

   
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները  
   

Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները, ավանդական արարողությունները, փոխադարձ այցելությունները, կարգ ու կանոնը:
Երբ արդեն համաձայնություն է կայացվել աղջկան տղայի համար ուզելու, տղայի ծնողները, ըստ կարգի, գնում են աղջկա տուն` նրա ծնողներից աղջկա ձեռքը խնդրելու: Իհարկե կա նաև մի այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ բեշքերթում է կատարվում: Թեև դա հազվադեպ է տեղի ունենում, բայց ենթադրվում է, որ երբ փոքրերը դառնան չափահաս, պետք է ամուսնանան միմյանց հետ:
Տղայի ծնողները աղջկա ձեռքը խնդրելիս, աղջկա համար տանում են զանազան զարդեր: Համաձայնության գալով, տղայի ծնողները իրենց բարեկամների հետ մի քանի շաբաթ անց կրկին գնում են աղջկա ծնողների մոտ, կրկին զարդեր ու նվերներ են տանում: Այդ արարողությունը կոչվում է շիրանի (մի ժամանակ, աղջկա գլխագին` ղալիմ էր պահանջվում, որն հիմա վերացել է Հայաստանաբնակ եզդիների մոտ շնորհիվ եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի, քանի որ որոշ չքավոր ընտանիքների երիտասարդներ չէին կարողանում ամուսնանալ): Որոշ ժամանակ անց արդեն գնում են աղջկան հարս բերելու:
Այդ արարողությունը կոչվում է նըքհա բըբըռըն, որը յուրահատուկ երդման արարողություն է, երբ հայրերը կամ մոտ հարազատները բութ մատերը իրար սեղմելով երդվում են շեխի կամ փիրի ներկայությամբ "ինչ գնով էլ լինի, պահպանել ջահելների ընտանիքի միասնությունը"` մինչև նորապսակների կյանքի վերջը (ներառյալ հիվանդությունները, անհաջողությունները և դժբատությունները): Դա հավատարմության և անխախտ դաշինքի երդում է, որ եզդիները պաշտպանում են սրբությամբ: Դա նաև եզդիական ԶԱԳՍ-ի յուրահատուկ ձև է:
Երկու ծնողները երդման արարողության ժամանակ ասում են.
- Եթե աղջիկը կամ տղան կաղ դառնան, կույր դառնան կամ հիվանդ, մեզ համար ընդունելի է` մա կաբուլը:
Փեսայի տան մոտ մի բերքատու ծառ է զարդարվում, որ նորապսակները բերքատու լինեն այդ ծառի նման: Տղան ծառի վրայից վերցնում է մի կարմիր խնձոր, դրանով խփում աղջկա գլխին, որ նա խնձորի նման գեղեցիկ ու առողջ երեխա ունենա: Ծիսական արարողություն է նաև ծառը հարսի գլխին թափ տալը, տղային բռնելը, որ նրա գլխարկը հանկարծ չփախցնեն, որը անպատվություն է համարվում: Վերջապես տղան մոտենում է վարագույրի հետևում կանգնած հարսնացուին, երեք անգամ ոտքով սեղմում նրա ոտքը և նրանք միասին դուրս են գալիս հարսանքավորների առջև:
Այդ օրը հարսի օժիտի հետ միասին ձիով կամ մեքենայով տղայի տուն է տարվում նաև հարսի պատրաստած զարդաբարձիկը (բալգիե բուկե), որը վաճառվում է փեսային:
Հարսնացուն ոտքով ջարդում է իր ոտքի տակ դրված երկու ափսեները` որպես չարի խափանման նշան և մտնում է փեսացուի տուն:


Աղբյուր`  www.yezidis.am
 

Մեկնաբանություններ
Tatev28 18:15 17.02.2010
 
Isk patkeracnum eq ete amboxj ashxarh@ ezdi liner. Vay inch txur kliner

KIS 16:10 16.02.2010
 
XEXJ HARS,INCHQAN CANR BAN KA TALISEN GLXIN

Anzhela Petrosyan 23:13 30.01.2010
 
shaaaaaaaat shnorhakal em ays informaciai hamar nuynpes.es shat qich ban gitei yezdineri harsaniqi masin,isk hima aveli shaaaaaaaaaat ban ,qan naxkinum

ARMAN 01:21 25.01.2010
 
Nin jan henc psakvem kkanchem, problem chunes.)))))

Bako 15:33 13.01.2010
 
Սիրելի հայ ժողովորդ ես եզդի եմ.չգիտեմ դուք որտեղից եք լսել խնձորի մասին սխալ ինֆորմացիան. Իսկական ինֆորմացիա-Երբ հարսին բերում են փեսայի տուն,փեսան ազաբաշու հետ հելնում են տանիքի վրա(եթե սեփական տներ են),փեսան կարմիր խնձորներ է գցում հարսի ուղությամբ(պարզապես բաց է թողնում,ոչ թե ուժեղ խփում).Այս ամենը հնուց եկած սովորույթ է.այսքանը:

lili 18:56 23.12.2009
 
shat lava,manramasner em uzum,gorisic em,chmoranaq kancel

Nina 17:48 30.09.2009
 
Voch voq chgtnvec, ov indz ir harsaniqin khraviri ? :)))) Yezdineri harsaniqi em uzum masnakceeeeeeeeel !!! Pleaseeee !!!

Nina 17:06 22.09.2009
 
Shat kcankanayi nerka gtnvel ezdi joxovrdi harsanyac araroxutyany: Ete ezdineric voryeve meky kamusnana, tox indz hraviri , lav? Es shat shnorhakal klinem!!!

xxxx 16:39 25.08.2009
 
BA inchin en xpum ???

MENQ 08:37 23.07.2009
 
BA ES XI EM LSEL VOR XNDZOROV XPUM EN HARSI GLXIN VOR TENAN ARDYOQ INQ@ PATRAST A AMUSNAKAN KYANQI DJVARUTYUNNERIN?????

Am 11:56 18.07.2009
 
Et xndzori pahy , vor harsi glxin en xpum durs bacardzak chekav!!! Ba glxin xpum en?????


 
     
 
Wedding.Am


Կնոջ խելացի լինելն ամուր ընտանիքի գրավականն է. գիտնականներ (5)
Հարսանեկան սանրվածքներ (16)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (11)
Հարսի օծանելիքի բույրը (13)
2009 թվականի ամենաբարեհաջող օրերն ամուսնության համար (6)
Ե՞ՐԲ ՄԱՅՐԱՆԱԼ (14)
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը (7)
Կրքոտ համբույրն օգտակար է առողջությանը (11)
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (5)
Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ (26)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (23)
Համբույրի միջազգային օրը (43)
Գուշակություններ (47)
Մայիս՝ վայիս (28)
Ինչպես ճանաչել Ձեր հարսնացուին (29)
Մրցույթների տեղն ու դերը (15)
Ինչպես հարամել հարսանիքը (25)
Մատանիների փորագրում (15)
Նվերների կյանքի կոչված գաղափարներ (21)
Հարսանեկան տորթ (18)

Разработка сайтов

GoldenParty-Shoes.ru Женская обувь оптом

Aquatek.am SPA center Armenia