| |
|
|
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է
|
|
| |
|
|
Վիկտորիան և իր ամուսինը` ֆուտբոլիստ Դևիդ Բեկխեմը միասին են արդեն 10 տարի: 2009 թվականի հուլիսին նրանք նշեցին այդ օրը: Սակայն հայտնի անձնավորությունները ոչ միայն պարզապես կազմակերպեցին տոնախմբություն, այլ ևս մեկ անգամ կրկնեցին հարսանեկան արարողակարգը և տվեցին միմյանց ամուսնական խոստումներ:
|
|
| |
|
|
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը
|
|
| |
|
|
2009 թվականի հուլիսի 5-ին Իլյա Լագուտենկոն գաղտնի ամուսնացել է: Հարսանիքը կայացել է ոչ թե Մոսկվայում, այլ Սուզդալ քաղաքում: Հարսանիքի գաղտնիությունը մտնում էր “Մումիի Տրոլ” խմբի պլանների մեջ, և հենց այդ պատճառով էլ ամուսնական արարողությունը կայացել է Մոսկվայից հեռու: Սակայն, հետաքրքրասեր Սուզդալցիներից այդքան էլ հեշտ չէր թաքնվելը: Նրանք շատ լավ ուսումնասիրել են հարսին ու փեսային:
|
|
| |
|
|
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին
|
|
| |
|
|
Շոու-բիզնեսի ամենահայտնի շիկահերն ու օլիմպիական չեմպիոնը նշանակել են իրենց հարսանիքի օրը: Յանայի ծննդյան օրը Պլյուշենկոն որոշեց գնալ այդ քայլին և սիրելիին անել ամուսնության առաջարկ, ինչին բոլորն արդեն մի քանի ամիս էր անհամբեր սպասում էին :
|
|
| |
|
|
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը
|
|
| |
|
|
Արևմուտքի աղբյուրները հայտնում են այն մասին, որ 62-ամյա երգչուհի և դերասանուհի Շերը հերթական անգամ պատրաստվում է ամուսնանալ: Նրա ընտրյալը իրենից 24 տարի փոքր ռոկեր Թիմ Մեդվեթսն է: Արդեն հիմա հայտնի է, որ աստղն առաջարկել է իր փեսացուին մինչ հարսանիքը կնքել ամուսնական պայմանագիր: Ինչպես հայտնում է Բրիտանական Metro.co.uk կայքը, Շերն առաջարկել է իր փեսացույին կնքել ամուսնական պայմանագիր, որպեսզի բաժանվելու դեպքում, վերջինս չկարողանա տիրանալ նրա ունեցվածքին, որը որոշ տվյալների համաձայն կազմում է 600 միլիոն եվրո:
|
|
| |
|
|
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ
|
|
| |
|
|
“Կոմսոմոլսկայա պրավդա” պարբերականը հայտնում է , որ հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը պատրաստվում է ամուսնանալ դպրոցականի հետ: Պարզվում է, արդեն մեկ տարի է ինչ հաղորդավարն իր մատնեմատին կրում է նշանադրության մատանի: “Այո՛, մատանին նշանադրության մատանի է, բայց ես չեմ կարող այժմ խոսել այդ մասին”, _ ասել էր Մալախովը լրագրողներին մի քանի ամիս առաջ: Որից հետո լուրեր տարածվեցին, որ Անդրեյն առաջարկություն է արել Մարգարիտա անունով համակրելի մի շիկահեր աղջկա, որի հետ վերջին ժամանակներում ներկա է գտնվել բոլոր հավաքույթներին: Եվ միայն “ՏԷՖԻ”-ի մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարի կողքին էր երիտասարդ անծանոթուհի Լիդան: Սակայն պարզվեց, որ հենց նա էր Մալախովի հարսնացուն:
|
|
| |
|
|
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը
|
|
| |
|
|
Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, վերջերս ամուսնացրել է իր միակ դստերը: Եկատերինա Լավրովան ամուսնացել է խոշոր դեղագործական մագնատ Սեմյոն Վինակուռի որդի` Ալեքսանդր Վինակուռի հետ: Հարսանեկան արարողությունն անցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ադմինիստրացիայի ընդունելությունների մայրաքաղաքային տանը: Այն մասին, որ նախարարը պատրաստվում է իր միակ դստեր հարսանիքին, գիտեյին միայն ծանոթների նեղ օղակը: Ռուսաստանի դաշնության ադմինիստրացիայի ընդունելության տանը հաճախ ընդունում են արտաքին բարձրաստիճան հյուրերի: Իսկ հարսանեկան արարողության օրը բեմազարդիչները չճանաչելու աստիճան փոխել էին ամեն ինչ, լուրջ հաստատությունը փոխարինելով ձմեռային հեքիաթի:
|
|
| |
|
|
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է
|
|
| |
|
|
Վերջերս հայտնի դարձավ, որ Կրիստինա Օրբակայտեն օրինականորեն ամուսնացել է Միխայիլ Զեմցովի հետ, որին լրատվամիջոցները մինչ օրս անվանում են “ քաղաքացիական ամուսին ”: Մինչ օրս այդ փաստը հասարակությունից մնում էր գաղտնի: Նա, ով ուշադրություն չի դարձրել երգչուհու կենսագրությանը, այս փաստը նրանց տարօրինակ չի թվա: Դե ամուսնացել է, ուրեմն Աստված նրանց հետ: Միայն թե, այս իրադարձությունը երգչուհու համար ունի մեծ նշանակություն: Չէ որ մինչ այժմ նա ոչ մի անգամ չի եղել որևէ մեկի օրինական կինը: 17 տարեկան հասակում նա ծնողների թույլտվությամբ սկսել է ապրել Վլադիմիր Պրեսնյակով փոքրի հետ: Որի արդյունքում ծնվեց նրանց որդի` Նիկիտան, որն այժմ 15 տարեկան է: Կրիստինան և Վլադիմիրը մինչ օրս միմյանց հանդեպ պարտականության զգացում են միասին անցկացրած տարիների համար: Ալլա Պուգաչովան մինչ այժմ Վլադիմիրին համարում է որպես “ իր տղա”:
|
|
| |
|
|
Դյուժևի շքեղ հարսանիքը
|
|
| |
|
|
Հայտնի դերասան Դմիտրի Դյուժևը վերջապես հրաժեշտ տվեց միայնակ կյանքին և ձեռք բերեց մի նոր, ավելի հարգալից կարգավիճակ` ամուսնացած մարդու կարգավիճակ: Դերասանի հարսանիքը կարելի է բնութագրել շքեղ միայն այն պատճառով, որ հարսն ու փեսան միության դաշն կնքեցին բոլոր սիրահարների տոնի օրը` փետրվարի 14-ին: Դմիտրին և նրա հարսնացուն` Տատյանան, իրենց ամուսնությունը գրանցեցին քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գրիբոյեդովոյի մասնաճյուղում: Ճանապարհային խցանումների պատճառով հարսն ու փեսան մի փոքր ուշացումով ժամանեցին, և արդյունքում Դմիտրի Դյուժևը նույնիսկ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գրիբոյեդովոյի մասնաճյուղի դռների մոտ հայտնվեց միայնակ:
|
|
| |
|
|
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին
|
|
| |
|
|
Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ճակատագրական քայլն արել է բավական ուշ` 31 տարեկանում: Եվ այն էլ այնքան անսպասելի ու արագ է տեղի է ունեցել, որ ակամայից հավատում ես սիրուն` առաջին հայացքից: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն Այվազովսկին խոստովանում է ` "Ես ամուսնացա, քանզի սիրահարվեցի` ինչպես երբեք":
|
|
| |
|
|
Վարպետը և Շուշիկը
|
|
| |
|
|
Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլեւ բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, եւ այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: Նրա սիրո պատմությունը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի գրաքննադատ, իսահակյանագետ Հովհաննես Ղանալանյանի 'Հուշ, դիմանկար' գրքից:
|
|