Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |   Կայքի Քարտեզ  |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք փոխել ազգանունը ամուսնությունից հետո:-
 
 
Հարցումների արդյունքներ
 
Հարսանեկան ավանդույթները Գավառում (11)
"Աղի բլիթի զորությունից" (12)
Կուսության մեծ առասպելը (93)
Կանաչ, կարմիր խնձորներ (38)
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ (15)
Հոբելյաններ (1)
Տեառնընդառաջ (13)
Պսակադրություն (6)
Քավորը եւ քավորկինը (9)
Տարբեր երկրների ավանդույթներ (6)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (11)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (2)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (9)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (25)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (1)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (13)
Դյուժևի շքեղ հարսանիքը (13)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (5)
Վարպետը և Շուշիկը (9)


     
 

Հայտնի մարդկանց հարսանիքներ

   
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին  
   

Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ճակատագրական քայլն արել է բավական ուշ` 31 տարեկանում: Եվ այն էլ այնքան անսպասելի ու արագ է տեղի է ունեցել, որ ակամայից հավատում ես սիրուն` առաջին հայացքից: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն Այվազովսկին խոստովանում է ` "Ես ամուսնացա, քանզի սիրահարվեցի` ինչպես երբեք":
Պետերբուրգի ազնվական ընտանիքի մի այրի Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին, որոնք արդեն հասել էին ամուսնության տարիքի, նրանց մայրը դեմ չէր Այվազովսկու թեկնածությանը: Այդ նպատակով հաճախ երաժշտական եւ նկարչական երեկոներ էր կազմակերպում, որին մասնակցում էր նաեւ աղջիկների անգելերենի եւ երաժշտության դաստիարակչուհին` շոտլանդուհի լութերադավան մի օրիորդ: Պատկերացնում եք` ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին հանկարծ առաջարկություն արեց ոչ թե ազնվական օրիորդներից մեկին, այլ դաստիարակչուհի Ջուլիա Գրեւսին: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ: Ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում` հայկական ազգային սովորույթներին համաձայն:

Պսակադրությունն իսկապես բանաստեղծական էր. եկեղեցուց նորապսակ հարսին տուն էր տանում ծաղիկներով զարդարված կառքը: Սակայն ճանապարհին անտառից դուրս են գալիս լեռնեցիները եւ կանգնացնում հարսանեկան թափորը: Ավազակախմբի առաջնորդը մոտենում է կառքին, իջնում ձիուց, բացում կառքի դռնակը, հանդիսավորությամբ գլուխ տալիս եւ շնորհավորում նորապսակներին:Այնուհետեւ հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, երկուսին էլ մաղթում երջանկություն եւ իր թիկնապահ հեծյալների հետ անհետանում: Դա լեգենդար Շամիլն էր, կովկասյան լեռների արծիվը: Շամիլի ասպետական արարքը հետագայում ոգեշնչեց Այվազովսկուն նկարել Անդրկովկասի լեռնային բնապատկերների մի շարք:

Ջուլիա Գրեւսի հետ ամուսնությունը անսահման երջանկացնում է Այվազովսկուն: Սիրահարված նկարիչը իր ընկերոջը գրում է."Շտապում եմ պատմել քեզ իմ երջանկության մասին: Ես այնքան երջանիկ եմ, որ երբեք չէի կարող պատկերացնել նույնիսկ դրա կեսը": Այվազովսկին աշխատում էր ոգեւորված, կլանված, առավել եռանդով, մի խոսքով` ինչպես երբեւէ: Կյանքի վերջում նա խոստովանեց` "Իմ լավագույն կտավները ծնվել են ամուսնությունից հետո...":Ահա դրանցից, մեր կարծիքով, լավագույնը` "9-րդ ալիքը":

 

Մեկնաբանություններ
GGG 16:53 02.02.2010
 
ISKAPES HAJOXAKER NA, VOCHTE VAN GOGI NMAN DJBAXT VORN AJTPESEL CHGNAHATVEC ANGAM KTRELOV IR AKANG@ HANUN SIRO ISK VAXCHAN@................

Ռուզիկ 23:41 04.01.2010
 
Երբեք չեմ հետաքրքրվել այլ մարդկանց կյանքով, բայց Այվազովսկին իսկապես բացառություն է: Նրա սիրո գեղեցիկ պատմությունն ինձ հուշում է, որ կա անկեղծ սեր: Ուզում եմ հավատալ, որ նրանք մինչև վերջ էլ երջանիկ մնացին: Թվում էր, թե արվեստի Մեծ Վարպետը պետք է, որ արիստոկրատ ընտանիքից ընտրություն կատարեր, բայց նա վստահեց Աստծո կողմից ստեղծված սրտի կանչին: Ըդամենը մի դաստիարակչուհի, բայց ինչքա~ն մեծ երջանկություն: Երջանկությունը և, առհասարակ, Աստծո ստեղծած ամեն բան հիասքանչ է իր պարզության մեջ:

Իննա 13:19 11.12.2009
 
Եթե քեզ հանդիպի լավ կին,դու կլինես բացառություն,իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա... Դե~,փիլիսոփա դառնալ չհաջողվեց,ստիպված իրեն ավելի կատարելագործեց Մեծն նկարիչը:

Anahit 11:30 25.11.2008
 
Iskapes nman taghandavor mard@ arjani e miayn ansahman sirun, erbek ush chi kyanki @nker kam @nkeruh gtnel@.

Անի 13:39 03.11.2008
 
Ինչ գեղեցիկ սիրո պատմություն է: Իսկապես նա արժանի էր երջանիկ լինելու: Իսկ ինչ վերաբերում է, որ 31 տարեկանը ուշ է ամուսնանալու համար, դա ամենևին էլ այդպես չէ: Այդ տարիքում տղամարդն արդեն կայացած ու հաստատված է լինում: Եվ կարծում եմ այդ տարիքում սիրահարվելն ամբողջ կյանքի համար է: Օրինակ հենց Այվազովսկու պատմությունը:


 
     
 
Wedding.Am


Հարսանեկան տորթեր (17)
Հարսանեկան սանրվածքներ (16)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (11)
Հարսանյաց արարողության կազմակերպում Հայաստանում (9)
Հարսի օծանելիքի բույրը (13)
Գրավչությունը սիրո նախերգանքն է (10)
Ե՞ՐԲ ՄԱՅՐԱՆԱԼ (14)
Առաջին ժամադրություն (13)
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները (8)
Վեճ և հաշտություն (8)
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը (7)
Ընտանեկան վեճերի հրահանգը (7)
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (5)
Հարսնացուն հյուսիսից (20)
Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից (32)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (23)
Մրցույթների տեղն ու դերը (15)
Մատանիների փորագրում (15)
Հարսանյաց զգեստների նորաձեւություն (15)
Ամենապատասխանատու քայլը մարդու կյանքում (18)

Разработка сайтов

GoldenParty-Shoes.ru Женская обувь оптом

Aquatek.am SPA center Armenia